TMZ-ին ձեռք է բերել ամբողջությամբ մերկ Ջասթին Բիբերի նկարները Տորոնտոյում գտնվող իր տատիկի տանը Կանադական երախտագիտության օրվա ժամանակ 2012 թվականի հոկտեմբերին կիթառ նվագելիս:
Գործակալության աղբյուրները փորձել են պարզել, թե ինչու է Բիբերը ամբողջությամբ մերկ հայտնվել իր տատիկի առջև: Բանը նրանումն է, որ Բիբերը իր արձակուրդների ժամանակ մնացել է տատիկի տանը և Երախտագիտության օրը ուշ է արթնացել:
Բիբերջ վերջապես արթնացել է, երբ լսել է, որ ընտանիքի ընկերները և բարեկամները հավաքվել են տան շուրջ, ուստի նա մտածել է, որ կատակել է նրանց հետ: Այդ նպատակով նա վերցրել է կիթառը և սկսել մերկ նվագել Forrest Gump կինոնկարից Jenny-ի երգը:
Այնուհետև ընտանիքի բարեկամները կոչ են արել նման մերկ տեսքով գնալ իր տատիի մոտ և կիթառով երգել համպատրաստի բառեր, ինչպիսիք են «ողջույն տատի, ինչպես ես, ես քեզ սիրում եմ և այլն»:
«Չնայած որ դա շատ զվարճալի էր և յուրաքանչյուրս գովերգում էինք նրան, սակայն դեռահասների կուռքի տատին խնդրել է նրան հետ վերադառնալ և հագնել հագուստ»,- նշել է աղբյուրներից մեկը: