«Միակ մարդը, ում տեսնում եմ, որ իր անձնական որակներով, հատկանիշներով, անցած ուղիով, կապերով, իր էությամբ ի վիճակ է երկիրը դուրս բերել այս վիճակից, Ռոբերտ Քոչարյանն է». այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցում ասաց անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Հարցին՝ եթե Ռոբերտ Քոչարյանը հայտարարի, որ մասնակցելու է ընտրություններին, ինքը կմիանա՞ նրան և կառաջադրվի, Գ. Պետրոսյանը պատասխանեց. «Շատ հարգելով պարոն Քոչարյանին, բայց ես էդ մարդը չեմ, որ եթե նա հայտարարի, որ մասնակցում է ընտրություններին, ես էթամ, ասեմ՝ բա գիտե՞ք, ես էլ եմ ուզում: Բանակցություններ կան, խնդիրներ կան պարզելու, կետեր կան համաձայնեցնելու»: