Չորեքշաբթի կայացած լիագումար նիստում ՌԴ Պետդուման 3-րդ ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխություններ իրականացնելու մասին օրինագիծ, որը, նաև, իրավունք է տալիս ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում:
ՌԴ Սահմանադրության նոր դրույթներից մեկի համաձայն՝ այն ժամկետների թվի սահմանափակումը, որի ընթացքում միևնույն անձը կարող է զբաղեցնել ՌԴ նախագահի պաշտոնը, կիրառվում է պետության գործող ղեկավարի նկատմամբ՝ առանց հաշվի առնելու նրա նախորդ նախագահական ժամկետները: Այսպիսով, այս նորմը պետության ներկայիս ղեկավարին թույլ է տալիս ևս 2 ժամկետով զբաղեցնել ՌԴ նախագահի պաշտոնը։
Փաստաթուղթը նոյեմբերին Պետդումա էին ներկայացրել պատգամավորներ Պավել Կրաշենիննիկովը և Օլգա Սավաստյանովան, ինչպես նաև Դաշնության խորհրդի անդամ Անդրեյ Կլիշասը: