Լատվիայում սկսվել է ստորագրահավաք ՈՒՀԱ-ի հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովին, Comedy Club-ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանին և երգահան Իգոր Կրուտոյին քաղաքացիություն տրամադրելու համար:Այս մասին հաղորդում է Газета.ru-ն: 

Յուրաքանչյուր տարի Յուրմալայում տեղի է ունենում ՈՒՀԱ-ի փառատոնը և «Նոր Ալիք» երգի մրցույթը, որը կազմակերպում է Իգոր Կրուտոյը: Այս տարի Լատվիայում շքեղ կերպով իր տասամյակն է նշել Comedy Club-ը:

Ստորագրահավաքը կազմակերպել է նախկին պատգամավոր ձեռնարկատեր Ալեքսեյ Խոլոստովը, որի կարծիքով Մասլյակովը, Մարտիրոսյանը և Կրուտոյն արժանի են Լատվիայի քաղաքացիություն ստանալուն:

Լատվիայի օրենսդրության համաձայն առնվազն 10.000 16 տարին լրացած քաղաքացիների ստորագրությունը հավաքած նախաձեռնությունը ունի ընդհանուր հայտարարության կարգավիճակ և պետք է քննարկվի երկրի սեյմի (խորհրդարանի) կողմից: