Վերջին ժամանակները Աննա Սեմենովիչը առողջական խնդիրներ է ունեցել, ինքնաթիռում մրսել  և պառկել հիվանդանոց թոքերի բորբոքումը կանգնեցնելու համար: Անգամ վերջերս տեղի ունեցած «Նոր Ալիք» երգի մրցույթում հաղորդավար լինելու ժամանակ նա ստացել է կաթիլայիններ:

Մրցույթից անմիջապես հետո երգչուհին մեկնել է հանգստանալու, որպեսզի առողջացումը առավելագույնս արդյունավետ լինի:

Երգչուհին առողջացումից հետո Instagram-ի իր էջում տեղադրել է լողազգեստով լուսանկար:

«Հանգիստը դա հիանալի է: Զարթնում ես առովոտյան և ցատկում ջրի մեջ: Առանց դիմահարդարման և բարձրակրունկների, ամբողջությամբ ազատ քաղաքի եռուզեռից: Բոլորին  հիանալի կիրակնօրյա առավոտ: Եվ խնդրում եմ ձեզ ժպտացեք, չէ որ ամառ է դրսում»,- մեկնաբանել է իր նկարը Աննան:

Լուսանկարում Սեմենովիչը կանգնած է հայելու մոտ միայն լողազգեստով: Հազվադեպ երևույթ է տեսնել երգչուհուն այսպիսի տեսքով, սովորաբար եթե աստղերը լուսանկարվում են բիկինիներով, ապա միայն ճանաչված ամսագրերի համար, որտեղ այնպիսի ֆոտոշոփ են անում, որ մարմնի իրական կառուցվածքը դժվար է տարբերակել: