Լոնդոնի օլիմպիադայում բրոնզե մեդալակիր ծանր քաշային ըմբշամարտիկ Ռիզա Կայալփը կես տարով որակազրկվել է Twitter-ի իր էջում ռասիստակն բնույթի արտահայտությունների համար:Այս մասին փոխանցում է советский спорт-ը:
Նա իր միկրոբլոգում վիրավորել է հայերին և հույներին` նրանց անվանելով «շուն», ինչպես նաև մեղադրել է նրանց Թուրքիայում հակակառավարական ցույցերի կազմակերպման մեջ: Այսպիսի արտահայտությունների համար ըմբշամարտի միասնական ոճերի միջազգային ֆեդերացիան մարզիկին որակազրկել է վեց ամսով: