«Հուսով եմ Դուք կպված չեք Վրաստանի թշնամու հետ»,- այսպես է դիմել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային նավի վրա ելույթ ունենալիս: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը:
Միխեիլ Սաակաշվիլին հայտարարությամբ վարչապետը ասել է «մենք հանգստությամբ ենք ընդունում այն, որ Վրաստանի մի քանի հատվածներում փշալարերը տեղափոխվել են ավելի խորք»:
«Իհարկե մարդկանց համար, ումից խլել են ջուրը, արոտավայրերը, խաղողի այգիները, դժվար է այն ընդունել հանգիստ և ես նրանց հիանալի եմ հասկանում: Ես եղել եմ Գանմուխուրիում` այդ աներևակայելի գեղեցիկ դրախտի անկյունում, որտեղ վերջին տարիները ծախսվել են մի քանի հարյուր մլն լարի տուրիստական ենթակառուցվածքները զարգացնելու համար: Սակայն ռուսական քարտեզի վրա այն նշված է որպես Աբխազիա: Եթե ռուսները ևս մեկ քայլ տեղաշարժվեն, ապա ծաղկող Գանմուխուրին կհայտնվի փշալարի մեջ: Ես որպես Վրաստանի նախագահ չեմ կարող դրան հանգիստ նայել: Իհարկե ես ոչ մեկին պատերազմի կոչ չեմ անում, հատկապես Ռուսաստանի հետ պատերազմի, սակայն մենք պետք է ավելի քիչ ժամանակ ծախսենք միջազգային ասպարեզում իրար հակադրվելու համար: Մենք բոլորս պետք է ձեռք ձեռքի գործենք, որպեսզի մեր երկրում այլևս փշալարեր չանցկացնեն»,- նշել է Վրաստանի նախագահը:
Սաակաշվիլու խոսքերով նա անձամբ լսել է վարչապետից, որ Ռուսաստանը ագրեսոր է և նախագահի հայտարարությամբ դա ճիշտ թեզիս է և պետք է ողջունել այն:
«Սակայն միաժամանակ հնչել է, որ վրացական կողմի վրա է դրվում պատերազմի պատասխանատվությունը: Պետք է մի քանի խոսք ասեմ պատասխանատվության համար: Իհարկե թե ինձ և թե մեզ բոլորիս վրա է դրվում պատասխանատվությունը: Մեր պատասխանատվությունը այն է, ինչ կա Ռոմելաշվիլի ընտանիքի մոտ, որոնց ես հյուրընկալել եմ Գլդանիում: Վերջիններս նշել են, որ իրենց ընտանիքը պատասխանատվություն է զգում իրենց զոհված տղայի համար և նրանք ամենայն պատասխանատվությամբ շարունակում են ծառայել երկրին: Ես կտրուկ կերպով բացառում եմ, որ Վրաստանը պատասխանատվություն ունի 2008 թվականի պատերազմի համար: Ամենայն պատասխանատվությամբ պետք է ասեմ Ձեզ` պրն Բիձինա, հուսով եմ Դուք կմտածեք այդ հարցի շուրջ, քանի որ նա, ով խոսում է այդ մասին կամ չի սիրում Վրաստանը, կամ ունի այլ կարգի խնդիրներ, կամ կապված է Վրաստանի թշնամիների հետ: Ես հուսով եմ Դուք կապված չեք Վրաստանի թշնամու հետ և պատկերացնում եք Վրաստանի ապագայի համար Ձեր պատասխանատվությունը»,- հայտարարել է Սաակաշվիլին: