Օգոստոսի 12-ի առավոտյան Մոսկվայի հարավում տեղի ունեցած խոշոր ավտովթարներից մեկը դարձել է սկսնակյ ռեփեր հայազգի Jenee-ն, ով նկարահանվել է Տիմատիի «Давай, до свиданья» տեսահոլովակում:

Անդրոպով փողոցի վրա ավտովթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը վեցի մոտակայքում: Աբտովթարի զոհ են դարձել 9 մարդ,ովքեր գտնվել են իրար բախված ավտոմեքենաներում:

«Նախնական տվյալներով BMW X5-ի վարորդը չի կարողացել ղեկի վերահսկողությունը և դուրս է եկել հանդիպակաց ճանապարհ, որտեղ բախվել է Ford ավտեմեքենայի հետ: Տրանսպորտային միջոցների երկու վարորդն էլ մահացել են տեղում»,- այս մասին Lifenews գործակալությանը հայտնել է ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունից:

Ականատեսների վկայությամբ BMW-ի վարորդը բացել է 130 կմ/ժամ արագություն, որը հետագայում հաստատել են նաև հսկողության տեսախցիկները, որոնք նկարել են ավտոմեքենան բախումից մի քանի րոպե առաջ:

Բացի վարորդներին ևս յոթ ուղևոր այդ թվում նաև 15 տարեկան աղջիկ է,որը եղել է Ford ավտոմեքենայի մեջ, գտնվում են ծանր վիճակում, նրանց տեղափոխել են Մոսկվայի տարբեր հիվանդանոցներ:

BMW X5 ղեկին եղել է 23 ամյա Եվգենի Մելքոնյանը, որը ավելի հայտնի է Jenee ռեփեր կեղածանունով, իսկ Ford-ի ղեկին եղել է 43 ամյա Ալեքսանդր Մեժևիկինը: