«Z աշխարհների պատերազմ» կինոնկարը համաշխարհային վարձույթում արդեն հավաքել է ավելի քան 305.2 մլն դոլար: Կինոնկարը, որտեղ Բրեդ Փիթը հանդես է գալիս ոչ միայն դերասանի, այլ նաև ռեժիսորի դերում, ճանաչվել է ամենաեկամտաբերը: Փորձագետները հաստատում են, որ « Z աշխարհների պատերազմը» 5.3 մլնով գերազանցել է «Տրոյան», որը նախկինում համարվում էր ամենաեկամտաբերը ամերիկյան դերասանի կարիերայում: Այս մասին փոխանցում է Pravda.ru-ն:
«Z աշխարհների պատերազմ» Բրեդ Փիթը խաղում է ՄԱԿ-ի նախկին աշխատակից Ջերի Լեյնի դերը, ով փորձում է կանգնեցնել ամբողջ աշխարհը գրաված զոմբիներին: Ֆիլմը նկարահնավել է Paramount Pistures կինոստուդիայում Ռեժիսոր Մարկ Ֆոստերի կողմից Մաքս Բրուքսի « Z համաշխարհային պատերազմ» գրքի հիման վրա: