Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում ֆերմերը աճեցրել է ամենամեծ ձմերուկը 64 կգ քաշով: Հսկա ձմերուկը ուղարկվել է «Ատաման»  էթնոգրաֆիական համալիր:

«Ազով ծովի ափին գտնվող էթնգրաֆիական համալիր «Ատամանը» համալրվել է Ռուսաստանի ամենամեծ ձմերուկով: Նրա քաշը կազմում է 64 կգ»,- այս մասին հաղորդել է Տեմրյուկսկի շրջանի ղեկավար Իվան Վասիլևսկին:

Ռեկորդակրին իր այգում աճեցրել է տեղի ֆերմեր Իգոր Լիխոսենկոն: Նա համարում է, որ ձմերուկները քաշ են հավաքում հատկապես այն տարածքում, որոնք գտնվում է ծովի մոտ, ինչպես Տեմրյուկսկի շրջանն է: Իգոր Լիխոսենկոն առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում: Երկու տարի առաջ Կուբանում նա առաջին անգամ ցուցադրել է քառակուսի ձմերուկներ: Այս մասին հաղորդում է Итар Тасс գործակալությունը:

Այս տարի ձմերուկի հետ կապված ռեկորդներ տեղի են ունենում աշխարհի տարբեր անկյուններում: Այսպես ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «դենսկե» տեսակի ձմերուկը Ճապոնիայում տեղի ունեցած աճուրդի ժամանակ վաճառվել է 3.2 հազար դոլարով: Աշխարհում ամենաթանկ ձմերուկի գնորդը դարձել է տեղի սուպերմարկետների սեփականատեր 33 ամյա Սյունիթի Անձայը:

Նա որոշել է ձմերուկը ցուցադրության հանել իր խանութներից մեկում, իսկ այնուհետև վաճառել առավել առատաձեռն հաճախորդին: «Դենսկե» ձմերուկը ամբողջությամբ ծածկված է սև կեղևով և ունի շատ հյութեղ և փափուկ միջուկ: Դրանք աճեցնում են Հոկայդո կղզու վրա Տոմ քաղաքի մերձակայքում: Յուրաքանչյուր մեկ այդպիսի ձմերուկի գինը կազմում է շուրջ 50 դոլար: Այս տարի Ճապոնիայի բնակիչները կանխատեսում են վաճառել 70.000 «դենսկե» ձմերուկ հատը 50 դոլարով: