Եթե դուք շարունակում եք երազել, որ կարող եք առաջինը տեսնել Քիմ Քարդաշյանի և Քենյա Ուեսթի աղջկա Նորֆ Վեսթի նկարը ինչ-որ ճանաչված ամսագրի շապիկին, կարող եք շարունակել երազել, քանի որ այն դեռ իրականություն չի դառնա: Այս մասին նշում է Huffington Post-ը:

Ինչպես նշում է TMZ պարբերականը զույգը արդեն մերժել է լուսանկարը գնելու առաջարկներ, այդ թվում նաև 3 մլն դոլարանոց առաջարկը:

Աղբյուրները նշել են, որ Քիմը մտածում է վաճառել Նորի(նրանք այդպես են դիմում երեխային) լուսանկարը և ստացված գումարը օգտագործել բարեգործական նպատակներով, սակայն ամուսնական զույգը հակառակ որոշումն է կայացրել:

Հնարավոր է Քենյան և Քիմը որոշել են հետևել այլ անվանի աստղերի զույգին, ինչպիսիք են Թոմ Քրուզը և Քեթի Հոլմսը և նկարը վաճառել ավելի հեղինակավոր ամսագրի, ինչպիսին է Vanity Fair-ը և ավելի բարձր գնով: