Դաշտանային ցիկլի ընթացքում կան օրեր, երբ առողջ կինը անպաշտպան սեռական հարաբերություն ունենալու դեպքում կարող է հղիանալ և կան օրեր, երբ հղիանալու հավանականությունը շատ փոքր է կամ անհնար:
Դաշտանային ցիկլի այն օրերը, երբ կնոջ հղիանալը հավանական է, անվանում են պտղաբեր օրեր: Իմանալով Ձեր պտղաբեր օրերը, դուք կարող եք կանխել անցանկալի հղիությունը:
Դաշտանային ցիկլի որ օրերին կինը կարող է հղիանալ:
Իրականում կինը ի վիճակի է հղիանալու 6 օր` մեկ ամսվա մեջ: Հղիանալու համար անհրաժեշտ է, որ Ձեր վերարտադրողական ուղիներում միաժամանակ լինեն հասուն ձվաբջիջ և սերմնաբջիջ: Ձվաբջջի հասունացման համար անհրաժեշտ է մոտ 12-16 օր` հաշված դաշտանի առաջին օրից: Այսինքն` ձվազատումը տեղի է ունենում դաշտանային ցիկլի գրեթե միջնամասում 25 օրանոց ցիկլի դեպքում:
Ձվազատումից հետո ձվաբջիջը կենսունակ է 12-24 ժամվա ընթացքում: Սերմնաբջիջը կնոջ սեռական ուղիներում կենսունակ կարող է մնալ 3-5 օր: Հետևաբար, կինը կարող է հղիանալ եթե սեռկան հարաբրություն ունենա ձվազատումից 2-5 օր առաջ, ձվազատության և դրանից հետո ` 1-2 օրվա ընթացքում:
28 օրանոց դաշտանային ցիկլի փոփոխությունների ժամանակացույցը. ձվազատումը տեղի է ունենում դաշտանային ցիկլի մոտավորապես մեջտեղում: Այս պտղաբեր շրջանն ուղեկցվում է նաև հեշտոցից առատ արտադրությամբ: