Խոյ. Օրը չի կարելի համարել անհաջող: Շատ ջանքեր կներդնեք, բայց եւ այսօր ձեր ջանքերի արդյունքն էլ հնարավորություն կունենաք ճաշակելու: Կարող եք ռիսկային որոշ գործարքներ կնքել: Անձնական կյանքում եթե համեմատաբար զուսպ և հավասարակշռված պահվածք որդեգրեք, ապա կխուսափեք այնպիսի գործողություններից, որոնք կարող են բարդացնել ձեր հետագա հարաբերությունները սիրելիի հետ:


Ցուլ. Հանդարտ օր է, երբ առանձնապես էական իրադարձություններ տեղի չեն ունենում: Բայց եւ առիթ էլ չեք ունենա ձանձրանալու: Այսօր վերջապես կարող եք ինքներդ ձեզ հետ մնալ՝ վերլուծել նախկինում արվածը, ձեռք բերվածն ու բացթողումները, գնահատել ու հետևություններ անել: Երեկոյան կարող եք դուրս գալ զբոսանքի այցելել զվարճավայրեր:


Երկվորյակ. Այսօր հակված եք ցանկացած հարցում ոչ ստանդարտ որոշումներ կայացնել: Ինտուիցիան ձեզ չի խաբի եւբոլոր որոշումներն էլ ի վերջո ցույց կտան իրենց ճշմարտացի լինելը: Օրը հարմար է խոհարարությամբ զբաղվելու համար: Դուք որոշ նորամուծություններ եք անում ընտանեկան օրվա ճաշացանկում, ինչը գնահատվում է ըստ արժանվույն:

Խեցգետին. Բավականին բարդ եւ հակասական օր է սպասվում: Կարող եք կիսատ թողած գործերն ավարտին հասցնել: Գործնական բանակցություններում էլ բավական նկատելի հաջողությունների կհասնեք, սակայն եւ վերջնական արդյունքներին սպասելը դեռ վաղ է: Կհոգնեք անձնական կյանքի միօրինակությունից: Հնարավոր է նետվեք արկածների մեջ:

Առյուծ. Այսօր այն օրն է, երբ հարկ կլինի կամքի ուժ դրսեւորել, սադրանքների չենթարկվելու եւ գայթակղություններին չտրվելու համար: Այսօր ցանկացած պայքար հրապուրիչ կթվա ձեզ, սակայն ամեն դեպքում պահպանեք հավասարակշռությունն ու ինքնատիրապետումը: Երեկոն նախընտրելի է անցնկացնել ընտանիքի հետ:

Կույս. Հարմար օր է նոր հարաբերություններ սկսելու, անձնական կյանքում փոփոխություններ կատարելու համար: Բավական զգուշավոր եք եւ ձեզ հասած ցանկացած տեղեկություն մանրազնին ստուգում եք: Եթե այսօր, այնուամենայնիվ, ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դրվի, կարող եք միանգամայն վստահ լինել, որ դրանք կզարգանան ոչ այնպես, ինչպես մինչև հիմա է եղել:

Կշեռք. Այսօր դուք կունենաք բավական հետաքրքիր գաղափարներ, որոնք կներկայացնեք ձեր գործընկերներին եւ կստանաք նույնիսկ ղեկավարության հավանությունը: Հարմար օր է նաեւ գնումներ կատարելու համար, ինչպես օրինակ` օծանելիք, զարդեր, հագուստ և տան ինտերիերի համար դեկորատիվ իրեր:

Կարիճ. Եղեք ավելի ինքնավստահ: Օրը բավական հարմար է նախապես սկսած գործերն ավարտելու համար: Սակայն կարող է պատահել, որ նախապես կազմված պլանները խաթարվեն: Այսօր կարող եք նաեւ նախկինում ծագած անձնական եւ գործնական խնդիրները կարգավորել:

Աղեղնավոր.Այսօր շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ: Մարդիկ, ում հետ այսօր գործ եք բռնելու, այնքան պարզունակ չեն, ինչպես առաջին հայացքից է թվում, սակայն ձեզ կհաջողվի հասկանալ նրանց իրական մտադրությունները: Անգամ ձեր վաղեմի հակառակորդներն այսօր պատրաստ են կանգնել ձեր կողքին: Հնարավոր են նոր ծանոթություններ:

Այծեղջյուր. Օրը բավական հաջող է ֆինանսական առումով: Այսօր կնքած գործարքները շատ շուտով լուրջ եկամուտներ կբերեն: Կարևոր հանդիպման գնալիս, հիշեք, որ հատկապես այսօր ձեզ մասին դատելու են արտաքսին տեքստից նաեւ: Շատ հարմար օր է ռոմանտիկ ժամադրության և սիրո խոստովանության համար:

Ջրհոս. Օրը անցնում է թեթեւ եւ հաճելի ընթացքով: Այն անձինք, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամանակ կմնան ձեր դաշնակիցը: Կարելի է օգտվել բարենպաստ պահից և սկսել հետաքրքիր ծանոթություն: Չի բացառվում, որ այսօր նոր սիրավեպ սկսեք:

Ձկներ. Բարենպաստ օր է գործնական հանդիպումների, ֆինանսական գործարքներ կնքելու համար: Այսօր կարելի է բարդ գործեր ձեռնարկել, դժվար լուծելի նախագծեր իրականացնել: Այսօրձեզ հնարավորություն է ընձեռվում նոր ներդրողներ, ազդեցիկ հովանավորներ գտնել: Փոքր ինչ ավելի բարդ կզարգանան անձնական հարաբերությունները: