ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Ապրիլի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 193736 դեպք, որոնցից 173681-ը՝ առողջացած, 3533-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15622 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 860046 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 6217 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1097 նոր դեպք: Ունենք 617 առողջացած և 18 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 900 է»: