Ուրբաթ օրվա համարում «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ «Մալաթիա» ջոկատի ազատամարտիկ Ներսիկ Եղիազարյանը մտադիր է ինքնահրկիզվել, քանի որ իր 10 տարի շարունակ մշակած հողը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վաճառել է, կիսակառույց տունն էլ՝ քանդել:
«Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է ազատամարտիկից, թե Երևանի քաղաքապետարանից ինչպես են արձագանքել այդ ծայրահեղ հայտարարությանը:
«Ես իմ մտադրությունը չիրականացրի, քանի որ իմ շատ հարազատ մի մարդու միջոցով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խնդրեց որևէ քայլ չանել մինչև օգոստոս ամսվա վերջը: Նա խոստացել է ինձ հող տրամադրել, իսկ ընկերությունն էլ անհրաժեշտ գումար պիտի տա, որպեսզի տունս սարքեմ այլ հողի վրա: Ես սպասում եմ: Դեռ ոչ մի քայլ չեմ ձեռնարկի»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: