«Առավոտ»-ը գրում է. «Նստացույցի մասնակիցներին աջակցող Միհրան Մելքոնյսսնը, ով արդեն 17 օր գիշերում է քաղաքապետարանի դիմաց, ականատես է եղել, թե ինչպես են կեսգիշերից հետո անհայտ քաղաքացիները ելումուտ անում քաղաքապետարան։

Նրա պատմելով՝ կեսգիշերից հետո նախօրեին էլ շորտիկով մի երիտասարդ է քաղաքապետարան մտել, ու քաղաքապետարանի դիմաց հսկող ոստիկաններից ոչ մեկը չի խոչընդոտել. «Գիշերվա 4-ին ազատ ելումուտ են անում քաղաքապետարանում»։

Նա ասաց, որ մի դեպք էլ եղել է, երբ քաղաքացին կեսգիշերին լրագրող է ներկայացել, նոր մտել քաղաքապետարան»,– գրում է թերթը։