Այսօր ողբում եւ հպարտանում ենք մեր քաջարի զինծառայողներվ, որոնք կատարելով խնդիր նահատակվեցին հանուն հայրենիքի եւ ապրիլյան քառօրյայի, եւ 44-օրյա պատերազմի ընթացքում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Անդրադառնալով ապրիլյան քառօրյայի դասերին, նա նշեց. «Իհարկե, եթե ապրիլյանից դասեր քաղած չլինեինք, այս 44-օրյա պատերազմն այլ ելք կունենար եւ այլ ժամկետներում: Նախ, մենք կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը, երկրորդ, դա կարող էր արվել 15-20 օրվա ընթացքում»:


Արտակ Դավթյանը ընդգծեց, որ ապրիլյան քառօրյան մարտական գործողություններ էին, դասական գնահատմամբ դա պատերազմ չի կարելի որակել:

Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016-ի ապրիլի 2-ին սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը: