Hraparak.am-ը գրում է․ տեղեկություն ունեինք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 1-2-ին պետք է մեկներ Մոսկվա:
Առիթը «Սիստեմայի» խորհրդի հերթական նիստին մասնակցելն էր, թեպետ ասում են, որ Քոչարյանը, բացի «Սիստեմայի» նիստերին մասնակցելուց, նաև քաղաքական բնույթի հանդիպումներ է ունենում, սակայն նրա գրասենյակից այս մասով համառորեն ոչինչ չեն ասում:
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեզ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն վերադարձել է Մոսկվայից, ուր մեկնել էր չորեքշաբթի առավոտյան, հաստատեց` մասնակցել է «Սիստեմայի» խորհրդի նիստին, բայց միայն այսօրվա` ապրիլի 1-ի նիստին, որից հետո վերադարձել է Երևան, և վաղը` ապրիլի 2-ին, կմասնակցի Մարտի 1-ի գործով դատական նիստին:
Այլ մանրամասներ` Մոսկվա կատարած այցից, Սողոմոնյանը չհայտնեց: