Ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հայրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում կիսվեց որդու մասին հիշողություններով: «Իրա հումորները մինչև հիմա ապրում են, իր ընկերներն են անում, մենք ենք անում: Իրա շարժուձևը մեր մեջ ա»: Նա ասաց, որ հպարտությամբ է լցվում, երբ նորածիններին Ռոբերտ են կոչում՝ ի պատիվ իր որդու. «Տա՛ Աստված, որ ղեկավարությունն էլ ճիշտ ձևով գնահատի»:
«Իհարկե հաղթել ենք Ապրիլյանում, պարտվե՞լ ենք, ես սխալ գիտե՞մ»,- արձագանքելով լրագրողների դիտարկմանը, ըստ որի՝ հասարակության մի հատված կասկածի տակ է դնում՝ հաղթե՞լ ենք արդյոք քառօրյա պատերազմում, ասաց Ալեքսանդր Աբաջյանը: