«Ժողովուրդ»-ը գրել է, որ երկու օր հետո ավարտվելու է Արմավիրի մարզի կարկուտից տուժածների համար ստեղծված դրամահավաքը: Ի դեպ, «Բնական աղետներից տուժածների հիմնադրամի» հաշվեհամարին փոխանցված գումարի ընդհանուր չափը կազմում է 240 միլիոն դրամ: Հիմնադրամի հաշվեհամարին բոլոր ցանկացողները կարող են գումար փոխանցել մինչև օգոստոսի 15-ը, ինչից հետո համապատասխան հանձնաժողովը կքննարկի, թե ինչ կարգով է գյուղացիներին բաժանվելու գումարը:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում մոտ 13 հազար գյուղացիական տնտեսություններին կարկտահարության հասցրած վնասը գնահատվել է շուրջ 25 միլիարդ դրամ: