«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը անձամբ է գլխավորելու իր կողմից ստեղծվելիք նախընտրական դաշինքի ցուցակը: Երկրորդը ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է, իսկ երրորդը նախկին ՀՀԿ-ական, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

Ցուցակում կլինեն նաև ներկա և նախկին կարկառուն ԲՀԿ-ականներ, ովքեր կմիանան Քոչարյանի թիմին՝ հայտարարելով, որ դեմ են Ծառուկյանի կողմից իրականացվող երկիմաստ քաղաքականությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: