«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» ցուցակը կազմելիս ակնհայտորեն ծագելու է կին թեկնածուների խնդիր՝ նախորդ ցուցակում ընդգրկված կանանց մեծ մասն այլևս «Իմ քայլի» հետ չէ։ Ի դեպ, կանայք ավելի սկզբունքային գտնվեցին և, ի տարբերություն տղամարդկանց, պատերազմից հետո իրենց վերաբերմունքը բացահայտ արտահայտեցին։
Ցուցակում չեն լինի Նարինե Թուխիկյանը, Թագուհի Թովմասյանը, Գայանե Աբրահամյանը, Զարուհի Բաթոյանը, իսկ Անուշ Բեղլոյանին և Լուսինե Բադալյանին Փաշինյանն ինքը չի վերցնի՝ տարբեր սկանդալային պատմությունների պատճառով։
Փոխարենը կշահի Լոռվա մարզից ընտրված Արփի Դավոյանը, որը նախորդ ցուցակում 48-րդն էր, այս անգամ նրա ջանքերը կգնահատվեն, և նրան առաջ կտանեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում