Հաղթանակած գեներալը տեսավ այս պարտությունն ու գնաց այս աշխարհին, բնականաբար Շուշիի կորուստը ծանր էր տարել, որովհետև այն ժամանակ, երբ անհնարին էր թվում, որ Շուշին հետ կբերենք, Կոմանդոսը իր ռազմական գիտելիքներով հասավ նրան, որ Շուշին ազատագրեցինք: Այս մասին այսօր`ապրիլի 3-ին, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի հուղարակավորության ժամանակ ասաց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Կոմանդոսն ապրել է այն Հայաստանում, որտեղ մենք միշտ հաղթանակներ են տարել: Հաղթանակած գեներալը տեսավ այս պարտությունն ու գնաց այս աշխարհից, բնականաբար Շուշիի կորուստը ծանր էր տարել, որովհետև այն ժամանակ, երբ անհնարին էր թվում, որ Շուշին հետ կբերենք, Կոմանդոսը իր ռազմական գիտելիքներով հասավ նրան, որ Շուշին ազատագրեցինք: Բայց մենք մեր հույսը չենք կորցնում: Կոմանդոսը լուռ էր տանում ամեն ինչ, բայց դե բնականաբար հասկանում ենք, թե ինչ ապրումներ է ունեցել»,- ասաց Սասուն Միքայելյանը:


Լրագրողի հարցին,թե իրեն ինչ-որ հարցում մեղավոր զգում է, օրինակ՝ Շուշին կորցնելու հարցում, ԵԿՄ նախագահն ասաց. «Ես երեք պատերազմներին էլ մասնակցել եմ, առաջին և 3-րդ պատերազմներին ծանր վիրավորվել եմ, Շուշիի ազատգրման ժամանակ ես 107 տեղով խփվել եմ, Շուշին իմ երազանքների քաղաքն է եղել, այսօր ծանր իրավիճակում ենք ապրում, մարդիկ դեռ չեն կողմնորոշվել, թե ինչ է կատարվել և մենք պետք է կարողանանք այս վիճակից դուրս գալ»: