Ադրբեջանը կարող է օգտվելով հայ-ռուսական հարաբերությունների մի շարք անհարթություններից ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի` Բաքու կատարած աշխատանքային այցի ժամանակ: Այս մասին Regnum գործակալությանը հայտնել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը` նշելով, որ ամենայն հավանականությամբ Պուտինի այցի նախաձեռնությունն էլ է պատկանում Ադրբեջանին:

Փորձագետի խոսքերով Ադրբեջան ՌԴ նախագահի այցը պետք է նայել երկրում սպասվելիք նախագահական ընտրությունների համատեքստում: «Այստեղ մեծ դեր է խաղացել այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնվել է ոչ միանշանակ իրավիճակում երկրում նախագահական ընտրություններից առաջ, իսկ ավելի կոնկրետ միջազգային մեկուսացման մեջ: Միակ արտաքին գործընկերը, որը բացահայտ օժանդակում է Ադրբեջանին Թուրքիան է, որը դա կատարում է ավանդաբար շատ տարիների ընթացքում: Ռուսաստանի հետ հարաբերությունները այդքան էլ ջերմ չեն, իսկ Գաբալայի դեպքից հետո դրանք ավելի սառեցին: Այս քայլով Ալիևը ջանում է ստանալ իր լեգիտիմացումը Արևմուտքի կողմից, իր նկատմամբ համակրանքի բարձրացմանը, սակայն ԱՄՆ և ԵՄ-ն այդ քայլի կարիքը չունի, քանի որ յուրաքանչյուր ընդդիմադիր գործիչ ավելի արևմտամետ է քան Ալիևը: Այսինքն հատուկ նախապատվություններ Արևմուտքի կողմից հնարավոր չէ սպասել: Հաշվարկը իրեն չարդարացրեց: Իրանի հետ հարաբերություններում նույնպես ամեն ինչ հարթ չէ: Խնդիրների մի ամբողջ փունջ ծաղկել է և ծաղկում է սկսած Կասպից ծովի հարցերից, մինչ Ադրբեջան-Իսրայել զարգացող հարաբերությունների: Մեկ խոսքով Ալիևը երկրից դուրս դաշնակիցների կարիք ունի և այս պարագայում ընտրությունը ամենայն հավանականությամբ կանգ է առել Ռուսաստանի վրա, չնայած Ադրբեջանի համար ուրիշ այլընտրանք չէր մնում»,- նշել է փորձագետը:

Ալեքսանդրովի կարծիքով այդ նպատակին հասնելու համար Ադրբեջանը պետք է Ռուսաստանին առաջարկեր ինչ-որ նշանակալից մի բան:«Պուտինը Ադրբեջան չէր գնա միայն շփվելու և ազատ ժամանակ անցկացնելու համար: Դժվար է պատկերացնել, թե ինչ կարող էր առաջարկել Բաքուն, սակայն ամենայն հավանականությամբ խոսքը գնում է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի կամ մեկ այլ տեսքով Ադրբեջանում Ռուսաստանի ռազմական ներակայության կամ էներգետիկ ծրագրերի մասին, որը կարող է հետաքրքրել Գազպրոմին: Հիմք կա կարծելու, որ դա ինչ-որ հետաքրքիր առաջարկություն է, հակառակ դեպքում Պուտինը չէր մեկնի` հաշվի առնելով հատկապես, որ նախագահի կապսիցծովյան շրջագայությունը չեղյալ էր համարվել»,- նշել է քաղաքագետը:

Միխայիլ Ալեքսանդրովը միաժամանակ նշել է, որ Բաքվին ստեղծված իրավիճակից դուրս գալու որոշակի ընտրություն տրամադրել է Երևանը: «Թվում էր, թե Ադրբեջանի իշխանությունների համար իրավիճակը բարեհաջող չի դրսևորվում, սակայն այս պահին կամա թե ակամա նրան«օգնության ձեռք» է մեկնել Հայաստանը` սկսելով մտերմանալ Արևմուքտի հետ: Ռուսաստանը դժգոհ է այդ դիրքորոշումից: Մեկ հարց է, երբ տակտիկական բանակցություններ են տեղի ունենում Արևմուտքի համակրանքը գրավելու համար, և լիովին մեկ այլ բան, երբ երկիրը սկսում է այդ ուղղությամբ կատարել հստակ քայլեր: Սա բերել է որոշակի անհարթություններ ռուս-հայկական հարաբերություններում, ինչից էլ շտապել է օգտվել Ադրբեջանը: Ռուսական սպառազինության մատակարարումը Ադրբեջան խոսքիս լավագույն ապացույցն է: Իհարկե համապատասխան պայմանագրերը ստորագրվել էին վաղուց, սակայն ոչ մի կերպ չի կարելի հաստատել, որ դրանց իրականացումը պատահաբար համընկավ Երևան-Մոսկվա հարաբերություններում լարվածության աճի հետ: Մյուս կողմից այս մատակարարումները զուտ քարոզչական բնույթ ունեն, այսինքն մեկ կրակոցով սպանել է երկու անգամ ավել նապաստակի, քանի որ այն մարդիկ, ովքեր վաճառել են ռուսական զենքը գոհ են մնացել Ալիևից: Փաստացիորեն Ալիևը դաշնակիցներ է ձեռք բերել որոշակի ռուսական շրջանակներում»,- նշել է Ալեքսանդրովը:

Գործակալության զրուցակիցը նաև ենթադրել է, որ Բաքուն հնարավոր է որոշակի ակնարկներ կատարի եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներում իր հնարավոր մասնակցության մասին:«Բաքուն կջանա իր կողմը գրավել Հայաստանին այն պայմաններում, որ Հայաստանը ավելի շատ զբաղված է ԵՄ-ի հետ մոտեցումով, պատրաստվում է Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը: Այդ նպատակով  հնարավոր է որոշակի ակնարկներ լինի եվրասիական ինտեգրման համատեքստում, սակայն ես դրանք լուրջ չէի ընդունի»,- շեշտել է փորձագետը: Հիշեցնենք, որ այսօր Վլադիմիր Պուտինը ժամանելու է Ադրբեջան: