Կազմվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողների վարկանիշային աղյուսակը: Առաջին տեղը այս անգամ զբաղեցրել է «Մոխրագույնի 50 երանգ» էրոտիկ եռերգության հեղինակ Էրիկե Լեոնարդը, ով գրում է Է.Լ. Ջեյմս կեղծանունով:

Անցած տարվա ընթացքում(2012 թվականի հունիս-2013 թվականի հուլիս) Լեոնարդը վաստակել է 95 մլն դոլար: Նրանցից հինգ միլիոն եկամուտը գրողին բերել է եռերգությունը էկրանավորելու իրավունքի վաճառքը, որը համաձայն լուրերի էկրան է բարձրանալու 2014 թվականի օգոստոսին: Ջեյմսը նաև պատմական ռեկորդի հեղինակ է դարձել գրքերի վաճառքի արագությամբ: ԱՄՆ-ում վաճառքի ութ ամսվա ընթացքում «Մոխրագույն 50 երանգը» վաճառվել է 70 մլն պատճենով:

Forbes պարբերականի տարբերակով երկրորդ հորիզոնականում հայտնվել է անցած տարվա առաջնորդ ամերիկացի գրող Ջեյմս Փեթերսոնը: Տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է 91 մլն դոլար: Նա հայտնի է հոգեբան Ալեքս Կրոսի մասին վիպաշարով:

Լավագույն եռյակը սահմանափակում է «Քաղցած խաղեր» գրքի հեղինակ Սյուզան Քոլինզը 55 մլն դոլար եկամուտով: Այս եկամուտի մեծ մասը բերել է գրքի էկրանավորումը: Աշնանը դուրս կգա Քոլինզի գրքի երկրորդ հատվածի էկրանավորումը:

Առաջին հնգյակի մեջ մտել են նաև հայտնի հաղորդավար և «Սպանել Լինքոլնին» և « Սպանել Քենեդիին» պատմավեպերի հեղինակ Բիլ Օ Ռեյլին 28 մլն դոլարով և շուրջ 120 գրքի հեղինակ մեծ մասամբ սիրավեպերի հեղինակ Դանիլա Սթիլը 26 մլն դոլարով: Նրանց հաջորդում է Ջեֆ Քիննին(24 մլն դոլարով), և նախկին կանացի ներքնաշորի նախկին վաճառողուհի Ստեֆանի Պլամի արկածների մասին պատմող դետեկտիվների հեղինակ Ջանեթ Իվանովիչը(33 մլն դոլարով):

Ութերորդ հորիզոնականում հայտնվել է Նորա Ռոբերթսը, իներորդում Լեն Բրաունը: Լավագույն տասնյակը եզրափակում է Սթիվեն Քինգը: