Ռուսաստանի Կրասնոյարսկ շրջանում վիրաբույժը վիրահատության ժամանակ հիվանդից գողացել է հերոին:Այս մասին հաղորդում է Газета.ru-ն` հղում կատարելով Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոյարսկի շրջանի գլխավոր վարչության կայքին:
«Քաղաքային հիվանդանոցի վիրաբույժը կատարել է իր փորի մեջ հերոին տեղափոխող մարդու վիրահատություն: Վիրահատությունից հետո թմրամիջոցներով տարրաները առգրավել են քրեական հետախուզության աշխատակիցների կողմից: Օպեր գործիչներին հաջողվել է ոստիկանների կողմից պարզել, որ հերոինի մի մասը յուրացրել է վիրահատություն կատարած բժիշկը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ձերբակալման պահին բժիշկը գտնվել է թմրամիջոցների ազդեցության տակ:
Այս գործով հարուցվել է երկու քրեական գործ Ռուսաստանի ՔՕ 228 հոդվածով «Խոշոր չափերի թմրամիջոցների անօրինական ձեռքբերում և պահպանում» և 229 հհոդվածով «խոշոր չափով թմրամիջոցների առևանգում»:
Վիրաբույյժը կարող է դատապարտվել 15 տարվա ազատազրկման: