Վլադիմիր Պոզների այն հարցին, համաձա՞յն է Ռոբերտ Քոչարյանը, որ եթե չլիներ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ ամբողջ Լեռնային Ղարաբաղը կլիներ Ադրբեջանի կազմում, Քոչարյանը պատասխանեց․
«Եթե չլիներ Ռուսաստանի նախագահի անձնական ակտիվ միջամտությունը, այդպիսի հետևանքները ամբողջովին հավանական կլինեին»։
Պոզների մյուս հարցին, թե ինչո՞ւ պարտությունը եղավ այդքան դաժան, Քոչարյանն ունի՞ բացատրություն, 2-րդ նախագահը պատասխանեց․
«Բացատրություն, իհարկե կա։ Նախ այն, որ վերջին 3 տարիների ընթացքում քանդվել է Հայաստանի զինված ուժերի մարտունակությունը։ Այսինքն՝ բոլոր փորձագետների կողմից Հայաստանը համարվում էր Հարավային Կովկասում ամենամարտունակ բանակ ունեցող երկիրը։ Ես կրկնեմ, որ վերջին 3 տարիների ընթացքում մեթոդապես ոչնչացվել է զինված ուժերի մարտունակությունը։ Նոր իշխանությունները 2018-ի իրադարձություններից հետո բանակի նկատմամբ պաթոլոգիկ վախ և անվստահություն ուներ։ Այդ իշխանության շատ դեմքեր չէին ծառայել, նրանք բանակին վերաբերում են անվստահությամբ և վախով։ Ընթանում էր Արցախյան առաջին պատերազմի հերոսների վարքաբեկման գործընթաց, դա շատ ակտիվ պրոցես էր, և սկսվեց Մարտի 1-ի գործից, այսպես կոչված կոռուպցիոն գործերը, որոնց քննությամբ այդպես էլ ոչ մի կոռուպցիա չհայտնաբերվեց։ Տեղի ունեցավ մարտական անձնակազմի ակտիվ փոփոխություն 1 տարվա ընթացքում, 2 տարվա ընթացքում 3 ԳՇ պետ և 3 ՊԲ հրամանատար փոխվեց, ինչպես դա կարող էր պատերազմի ընթացքի վրա չազդել։ Դրանք այնպիսի պաշտոններ են, որոնք մարդիկ պետք է զբաղեցնեն առնվազն 5 տարի»,- պատասխանեց Քոչարյանը։