Ռուս խաղաղապահները նախօրեին Ամարաս վանական համալիր են ուղեկցել 300 ուխտագնացների, հաղորդել է ՌԴ ՊՆ-ն։


Ամարասը գտնվում է ներկայիս շփման գծի մոտակայքում։ Ամարասը, որը կառուցել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում, Մեսրոպ Մաշտոցը բացել է առաջին դպրոցը։ Այնտեղ թաղված է նաև Գրիգոր Լուսավորիչի թոռը՝ Գրիգորիսը։

Ռուսատանի ՊՆ-ն արդեն որերորդ անգամ հաղորդում է ուխտագնացներին Ամարաս ուղեկցելու մասին, թեեւ առանց ուղեկցության էլ հեշտությամբ կարելի է այցելել այնտեղ։ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները ամեն անգամ ընդգծում, որ Ամարաս կարելի է այցելել միայն ռուսների ուղեկցությամբ։ Ամարասը գտնվում է Կարմիր շուկա գյուղի մոտակայքում, որի շուրջ այժմ լուրջ կրքեր են բորբոքվում Հայաստանում։ Վերջերս Արայիկ Հարությունյանը խոստովանել է, որ բանակցությունների ընթացքում «հաջողվել է պահպանել» Կարմիր շուկան, չնայած ադրբեջանցիները պնդում էին փոխանցել գյուղը իրենց։ Հիմա որոշ փորձագետներ խոսում են, որ Կարմիր շուկան «կարող են տալ» կամ վերածել «անվտանգության գոտու» ռուսական վերահսկողության տակ (ինչը հավասարազոր է հանձնման)։

Արցախի իշխանությունները հայտարարել են, որ Կարմիր շուկայում կառուցվում են բազմահարկ բնակարաններ, սակայն Ամարաս գնացող ուխտագնացներին ուղեկցելու մասին ամենօրյա հաղորդումները վկայում են, որ ռուսները մտադիր են համակերպել այն մտքին, որ առանց ուղեկցության այդ շրջանում չի կարելի տեղաշարժվել։

Իրեն Արցախի նախագահ կոչող Արայիկ Հարությունյանը Ամարասում մասնակցել է Զատկի արարողությանը։ Ռուս խաղաղապահները նաև նրա՞ն են ուղեկցել։

Գրիգոր Լուսավորչի, Մաշտոցի ժամանակներից ի վեր Արցախը երբևէ չի եղել սուբյեկտությունից և ինքնակառավարումից այնքան զուրկ, որքան հիմա է։ Իշխանությունը չի չափվում խորհրդականների և օգնականների քանակով։ Այն գնահատվում է տվյալ երկրի քաղաքացիների իրավունքներն ապահովման ունակությամբ։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/05/632229/