Ինդի-պարֆյումեր Սանա Բարբերը ստեղծել է մարիխուաննայի հոտով օծանելիք: Այս մասին հաղորդում է The Daily Mail պարբերականը:

Նրա պարֆյումերային կազմակերպություն Sanae Intoxicants թողարկել է մարիխուաննայի բուրմունքով սահմանափակ թվաքանակ ֆոլկ-երաժիշտ Ջոշ Թիլմանի համար, ով գործում է Հայր John Misty գրական կեղծանունով:

The Cut կայքի կարծիքով Բերբերը ինդի-ոքի ժանրում հայտնի պարֆյումեր է: «Իր նոր բույրի մեջ նա կարողացել է արտահայտել Կալիֆորնիայի ժամանակակից և նորաձև հիպպիների ազատ ոգին»:

«Ես օծանելիքի ոչ մեծ քանակ եմ ստեղծում իմ ձեռքով, լցնում եմ տուփերի մեջ և անձամբ ուղարկում եմ դրանք: Ես անգամ չգիտեի, որ կան ինդի-պարֆյումերների նոր սերունդ մինչ չէի հրավիրվել շոուի մասնակցելուն»,- պարֆյումերի խոսքերն է մեջբերում The Cut-ը: