«Իմ տաղավարում տնտեսական ապրանքներ էին, սաղ վառվել ա, ոչ մի բան չի մնացել: Վնասի չափ չեմ կարող ասել, հաշվապահությունը հաշվում ա: Բավականին մեծ գումարի մասին ա խոսքը»,- ասաց «Սուրմալու» առևտրի կենտրոնի աշխատակիցը: Առևտրականը նշեց հրդեհի բռնկման հնարավոր պատճառը. «Ընդեղ հոսանքի շիթ կա, ինձ ասել են՝ հոսանքի լարերից ա կրակը տարածվել ու այրվելով, տանիքներով եկել-մտել ա ներս»: Նրա խոսքով՝ հրդեհից մոտ 40 տաղավար վնասվել է: