iPress.am-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «զրոյական» է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին` այս հարցը լուծելու համար, և 28 տարի շարունակ ապարդյուն է աշխատել: Մինսկի խմբի աշխատանքի արդյունքը զրոյական էր։
Մինսկի խումբը համանախագահում են աշխարհի առաջատար երկրները, միջո ւկային տերություններ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ:
Իհարկե, եթե լուրջ ճ նշում գործադրվեր Հայաստանի վրա, և Ադրբեջանի պահանջները հաշվի առնելով՝ պատ ժամիջոցներ կիրառվեին, հարցը կարող էր վաղուց լուծվել խաղաղ ճանապարհով»,-ասել է Ալիևը Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ:
Ալիևը նշել է, որ, «ցա վոք, դա տեղի չի ունեցել, արվել է հակառակը՝ քայլեր են ձեռնարկվել հարցը սառեցնելու ուղղությամբ»: