Մոսկվայի Սպարտակի և Հայաստանի հավքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Чемпионат.com-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է Կուբանից Սպարտակ տեղափոխվելու հանգամանքների մասին:
-Շատ ակումբներում նորեկների համար կան հատուկ արարողություններ, նրանց ստիպում են երգել, պարել և այլն: Արդյո՞ք այդպիսիք կան Սպարտակում և եթե կա Դուք ինչպես եք հանդես եկել թիմակիցների առջև:
- Չգիտեմ ստեղծագործական միջոցառումների վերաբերյալ, սակայն ինձ արդեն պատմել են, որ նորեկը պետք է ամբողջ թիմին հրավիրի ճաշի ռեստորանում: Դեռևս դրա համար ժամանակ չի եղել, սակայն հավաքականի հետ խաղից հետո վերադառնալուց հետո անպայման ամբողջ թիմին կհրավիրեմ ճաշի:
-Ձեր տրանսֆերի մասին շատ խոսակցություններ էին պտտվում: Իսկապե՞ս Դուք սկզբում հակված էիք «Մոնակո» տեղափոխվելու մտքին:
- Այո որոշ փուլի ես իսկապես ցանկանում էի տեղափոխվել Մոնակո, սակայն արդյունքում ես հայտնվեցի Սպարտակում:
-Ի՞նչն է պատճառը, որ Ֆուտբոլիստները սովորաբար ասում են, որ իրենց ձեռք բերած ակումբը ավելի համառ է գտնվել
- Ամենայն հավանականությամբ բանը դրանում չէ: Բոլորը գիտեն, որ Մոնակոն հիմա կառուցում է նոր հավակնոտ թիմ և գնում է աստղային ֆուտբոլիստների: Սակայն իրավիճակը գնահատելուց հետո ես համարեցի, որ տվյալ պահին ինձ համար լավագույն տարբերակը Սպարտակ տեղափոխվելն է:
-Ինչքանո՞վ են համապատասխանում իրականությանը այն լուրերը, որ Դինամոն և Լոկոմոտիվը նույնպես հետաքրքրված էին Ձեզանով:
- Այո ամեն ինչ ճիշտ է, սակայն ես ընտրեցի Սպարտակը և գոհ եմ իմ ընտրությունից: Ես գիտեմ, որ Սպարտակը ամենաճանաչված և տիտղոսավոր թիմն է Ռուսաստանում: Թիմի երկրպագուները հիանալի օժանդակություն են ցուցաբերում թե տանը թե դրսում:
-Թիմի երկրպագուներին ապշեցնում է Ձեր հեռվից հարվածները, ինչու՞մն է դրանց գաղտնիքը:
-Այստեղ ոչ մի գաղտնիք չկա: Առաջին հերթին դա Աստծու շնորհն է, իսկ մանրուքները հղկվում են մարզումների ընթացքում:
-Սպասվում է, որ այսուհետ Դուք կդառնաք Սպարտակում տուգանայինների իրացնողը: Այդ մասին ինչ-որ կերպ քննարկվե՞լ է ակումբում կամ մարզիչի հետ:
- Միայն գլխավոր մարզիչը պետք է որոշի ով և երբ պետք է իրացնի տուգանայինները, հատկապես Սպարտակի նման թիմում, որտեղ հավաքված են ոչ պակաս հիանալի կատարողներ: Բացի դա լինում են պահեր, երբ ինչ-որ մի խաղում խաղացողը վստահություն է զգում իր սեփական ուժերի նկատմամբ և եթե մենք մեկ թիմ ենք, ապա ոչ մեկ իրավունք չունի արգելելու նրան:
-Չորս տուրից հետո աղյուսակը գլխավորում է Սպարտակը: Ինչի՞ շնորհիվ թիմը կարող է իրականացնել չեմպիոնական հավակնությունները:
- Ես զգացել եմ Կուբանի և Սպարտակի հավակնությունների տարբերությունը, եթե Կուբանը նոր նոր է ստեղծվում, ապա Սպարտակը որպես արդեն մեծ թիմ միշտ իր առջև պարտավոր է բարձր առաջադրանքներ դնել: Սակայն այժմ պետք չէ առաջ շտապել, քանի որ մենք պետք է երկար ճանապարհ անցնենք, ուստի ավելի լավ է կենտրոնանալ յուրաքանչյուր հաջորդ խաղի վրա, քան վերջնական նպատակակետի: