Ռուս-ուկրաինական սահման, 2021 գարուն. Վելիկոռուս սլավոնների ուղեկալում | լուս՝ ՏԱՍՍ
Հավանական նոր սրումը Դոնբասում, իսկ էսկալացիայի դեպքում՝ նաեւ Ղրիմում, տեղի է ունենալու 2020 Նոյեմբերի 9-ին Հայաստանի համար ձեւավորված միանգամայն աննպաստ պայմաններում: 2015 պատերազմը Ուկրաինայի արեւելքում կարելի էր հայերի համար պարզապես թամաշա գնահատել, մինչդեռ այժմ դրությունը բոլորովին այլ է: Խնդիրը Թուրքիան է
Նախ տեսնենք, թե ինչպիսին է կողմերի տեղեկատվական «դիսպոզիցիան» 2021 ապրիլի սկզբին: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը ասել է, որ ինքը «խիստ մտահոգությամբ է հետևում Ռուսաստանի զորաշարժին Ուկրաինայի շուրջ»: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ հեռախոսազանգից հետո նա նաև խոստացել է «ԵՄ-ի անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը» [Եվրոնյուզ, 1]:
Տեղեկանում ենք, որ Ռուսաստանի կառավարությունը, իր հերթին, հերքել է ռազմական հարձակման պլանավորումը, սակայն չի հերքել զորքերի տեղաշարժերը: Երկրի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը երկուշաբթի ասաց, որ Ռուսաստանն անում է «այն, ինչ համարում է անհրաժեշտ» և «անտեսելու է Միացյալ Նահանգների և այլ արևմտյան երկրների մտահոգության ազդանշանները» [ՌԲԿ, 2]:
Համաձայն լոնդոնյան Գարդիանի [3], ցանցային էկզոտիկայի ջատագովները մեծաքանակ տեսանյութեր են վերբեռնել TikTok հարթակում, թե ինչպես են Ռուսաստանի անծայրածիր տարածքով ռուսական մարդուժն և զրահատեխնիկան տեղափոխվում դեպի Ուկրաինայի սահման և Ղրիմ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում