Ադրբեջանական կողմը ամերիկյան կողմի հետ հանդիպելուց առաջ ապակայունացնում է իրավիճակը որպեսզի հասկանա ամերիկյան կողմի արձագանքը։ Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նման տեսակետ արտահայտեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
«Ադրբեջանական կողմը պատրաստ չէ պատերազմի և նախագահական ընտրություններից առաջ նման քայլ անենլը նման է արկածախնդրության», - նշեց նա:
Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին վերջերս նկատվող ակտիվության մասին նա նշեց, որ միայն համարժեք կտրուկ պատասխանը կարող է սաստել թշնամուն և ստիպել լինել ավելի զուսպ: «Եթե հայկական կողմի ռեակցիան լինում է կտրուկ, Ադրբեջանը սկսում է ետ նահանջել», - ն՚շեց նա:
Անդրադառնալով ռուս-ադրբեջանական հարաբերություններին, բանախոսը նշծեց, որ դրանք այնքան էլ անամպ չեն: Նրա կարծիքով Ռուսաստանին ձեռնտու չէ ունենալ Ադրբեջանի այնքան հզորացում, որը կհանգեցնի պատերազմի և նշեց, որ դա ձեռնտու է Ռուսաստանի հակառակորդներին: «Ուժեղ ու կայուն Հայաստանը ձեռնտու է Ռուսաստանին», - նշեց նա:
Նա նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանին մի որոշ ժամանակ հարաբերական անդորր կտիրի, միաժամանակ հավելելով, որ հոգեպես պետք է պատրաստ լինել Ադրբեջանի կողմից հետագա ապակայունացման քայլերին: