«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանում սկսվել է էներգետիկ ճգնաժամ:


141 օրով ԱԷԿ-ի կանգնեցման ու Արցախից 330 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա ներկրման ծրագրի ձախողմանն այժմ գումարվել է նաև երկրի ամենախոշոր էներգետիկ օբյեկտներից մեկի՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շահագործումից դուրս բերելու ռիսկը: Այժմ բլոկը կանգնեցված է, ինչն առավելապես պայմանավորված է Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման քաղաքականության ձախողմամբ: Բլոկի սեփականատեր ՛ «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար դրա հետագա շահագործումն այլևս տնտեսապես նպատակահարմար չէ:

Ձախողման հիմնական պատճառից մեկը, ինչպես բազմիցս նշել եմ, «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի կառուցման անթույլատրելի դանդաղ տեմպերն են, որոնք, ըստ էության, դուրս են մղում մեզ տարածաշրջանի էներգետիկ գործընթացներից:

Այս ամենի արդյունքում արդեն մայիս ամսից ի վեր Հայաստանը սկսելու է էլեկտրաէներգիա ներկրել Վրաստանից: Հաշվի առնելով այն, որ Վրաստանը շարունակաբար ավելացնում է Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներկրումը, մեծ հավանականությամբ այդ նույն էլեկտրաէներգիան կհայտնվի հայաստանյան շուկայում: Հաջորդ փուլով՝ 2023 թ.-ից, նույն վրացական ենթակառուցվածքերով Հայաստան սկսվի ներկրվել նաև Թուրքիայում արտադրված էլեկտրաէներգիան, ինչը լիովին տեղավորվում է Անկարայի՝ տարածաշրջանային էներգետիկ շուկաները գրավելու նկրտումների մեջ:

Այս սցենարն անխուսափելիորեն կյանքի կկոչվի Հայաստանում իշխող թրքահպատակ ռեժիմի քաղաքական վերարտադրության դեպքում»: