Երեւանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել. 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած:

Առողջապահության նախարարությունից  հայտնում են, որ տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը եւ դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել են նրա դին:


Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար: