Հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունը իր վավերագրական հարցազրույցում Կուբայի հեղափոխության մասին նշել է «փոքրիկ կղզի, փոքրիկ հեղափոխություն», սակայն Կաստրոն հակառակել է «փոքրիկ կղզի, սակայն մեծ հեղափոխություն»: Հենց այս խոսքերի մեջ է գուցե թաքնվում Ֆիդել Կաստրոյի ամբող փիլիսոփայությունը, ով ապացուցեց, որ հակառակորդին կարելի է պարտության մաստնել, անգամ վերջինիս թվային գերազանցության դեպքում: Անգամ այսօր նա շարունակում է մնալ կենդանի լեգենդ ինչպես իր կողմնակիցների, այլ նաև նրանց համար, ով չի կիսում նրա գաղափարները:

Ֆիդել Ալեքսանդրո Կաստրո Ռուսը ծնվել է 1926 թվականի օգոստոսի 13-ին Կուբայի արևելքում գտնվող Բիրան փոքր քաղաքում: Կաստրոյի ծնողները ունեցել են հինգ երեխա և ջանացել են բոլորին էլ տալ լավ կրթություն: Իր ֆենոմենալ հիշողության շնորհիվ Ֆիդելը եղել է լավագույն աշակերտներից մեկը: Իր քաղաքական կարիերան Կաստրոն սկսել է Հավանայի համալսարանում սովորելու տարիներին և շարունակել գործող նախագահ Ֆուլխենսիո Բատիստայի, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Կուբայի վրա քաղաքական և առևտրական ազդեցության ազգային քննադատությամբ: Դրա շոնրհիվ նա որոշակի ճանաչում ձեռք բերեց և գրավեց իշխանական օրգանների ուշադրությունը:

1953 թվականին նա գլխավորել է Մոնկադայի զինանոցների վրա անհաջող հարձակումը, որից հետո ձերբակալվել է և դատապարտվել 15 տարվա ազատազրկման: Սակայն 1955 թվակյանին համաներմամբ ազատ է արձակվել և ուղևորվել Մեքսիկա Բատիստայի ռեժիմը գահազրկելու համար Կուբա ներխուժմանը նախապատրաստվելու համար: 1956 թվականին նա Կամիլո Սենֆուեգոսի, իր եղբայր Ռաուլ Կաստրոյի, Էռնեստո Չե Գևարա հետ գլխավորել է հեղափոխական շարժումը Կուբայում: 1959 թվականի հունվարի մեկին հեղափոխության հաղթանակով Ֆիդել Կաստրոն դարձել է Կուբայի վարչապետ: 1976-2008 թվականը նա զբաղեցրել է Պետխորհրդի նախագահի, ինչպես նաև Նախարարների խորհուրդի նախագահի, Կուբայի զինվածուժերի գլխավոր հրամանատարի պաշտոններ: Սակայն 2006 թվականի հուլիսի 31-ին Ֆիդելը իր լիազորությունները հանձնել է իր եղբայր Ռաուլին: 2008 թվականի փետրվարի 19-ին իր լիազորությունների ավարտից հինգ օր առաջ հայտարարել է, որ չի պատրաստվում նոր ժամանակաշրջանով կառավարել երկիրը և պետխորհուրդի նախագահ նշանակվեց Ռաուլ Կաստրոն, իսկ 2011 թվականի մարտի 21-ին Կաստրոն հայտարարեց նաև Կուբայի կոմկոևսի առաջին քարտուղարի պաշտոնից հրաժարվելու մասին, որը կրկին ստանձնեց նրա եղբայր Ռաուլը: Հետաքրքիր է, որ միջազգային մամուլում տարբեր տարիներին հայտնվել են լուրեր Կաստրոյի մասհվան մասին, սակայն վերջինս ողջ և առողջ է: