Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում կարեւոր նախապայման է ռեգիոնի կայունության եւ անվտանգության ապահովման համար։
«Իհարկե, նախ եւ առաջ ուզում եմ ասել, որ ռուսաական խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում կարեւորագույն նախապայման է դառնում ռեգիոնի անվտանգության եւ կայունության համար։ Այս առումով, հույս ունեմ, որ այսօր ձեզ հետ կքննարկենք ձեր տեսլականը՝ ԼՂ-ում, եւ նրա շուրջ, Հայաստանում եւ ընդհանրապես մեր ռեգիոնում անվտանգության համակարգի ճարտարապետության հետ կապված»,- ասել է Փաշինյանը։