«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հերթական սկանդալը ծագեց՝ Նիկոլ Փաշինյանի չճշտված հայտարարության հետ կապված։ Պուտինին նա ասել էր, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը Հայաստանում գրանցված է։ Հետո առողջապահության նախարարը փորձեց փրկել նրան՝ ասելով․ ««Սպուտնիկը» գրանցված չէ, բայց թույլատրված է»՝ չբացատրելով, թե դա ինչ նոր կարգավիճակ է։

Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանն էլ ասաց․ «Հնարավոր է վարչապետը տեղյակ չի եղել, որ «Սպուտնիկը» գրանցված չէ»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում