ՀՀ Պաշտպանության նախարարության շենքի մոտ հավաքված անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողներից մեկն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ իրենք շարունակելու են մնալ այստեղ՝ փակ պահելով նախարարության շենքի մուտքերն ու ելքերը:
«Էթանք տուն, ի՞նչ անենք. մնալու ենք ստեղ... Եթե հարցով նորմալ զբաղվեին, հիմա մեր երեխեքը մեզ հետ կլինեին: Ադրբեջանը գերիներին չի տալիս, իրանք էլ թող Քելբաջարը չտային, ինչի՞ տվին: Թող նախքան Քելբաջարը տալը գերիներին ուզեին, հետո նոր տային»,- ասաց նա:
Ծնողը նաև հայտնեց, որ որդու մասին տեղեկություն չունի հոկտեմբերի կեսերից. իր միակ երեխան է, ով մոտ 1 ու կես ամսվա ծառայող է եղել. «Ադրբեջանից ինձ զանգ ա եկել, կոնկրետ Ադրբեջանի կոդով, ասել են՝ երեխեն մեր մոտ ա: Բացի իմ երեխուց, մյուս երեխեքի ծնողներին էլ են նույն համարով զանգել, ասել են՝ իրենց մոտ են երեխեքը»,- նշեց նա: