Հայաստանում ապրիլի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 510 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 203327 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 906177 վերջին մեկ օրում` 3461 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 15785 պացիենտ. Մեկ օրում նվազել է 382-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 182836 անձ` վերջին մեկ օրում 873 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3753 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 953 է: