Օգոստոսի 13-ին Նիժնի Նովգորոդի մերկապարուհիները որոշել են հետաքրքիր ֆլեշմոբ անցկացրել վարորդների ուշադրությունը մեքենայի արագության սահմանափակման վրա գրավելու համար: Այս մասին հաղորդում է Lifenews գործակալությունը:

Երիտասարդ աղջիկները, հագնված միայն անդարվարտիք և երկարաճիտ կոշիկներ, դուրս են եկել շրջանային մայրուղու վրա: Ակցիայի մասնակիցները իրենց ձեռքերին պահել են ճանապարհային ցուցիչներ, որոնք հաղորդում են, որ բնակելի տարածքներում անհրաժեշտ է պահպանել սահմանված արագությունը:

Միաժմանակ նրանք կաթվածահար են արել ավտոմեքենաների երթևեկությունը մայրուղիով, որը անցնում է Սեվերնիյ գյուղի միջով, քանի որ վարորդները, տեսնելով աղջիկներին, չափից դուրս են իջացրել արագությունը:

Ակցիայի կազմակերպիչը եղել է Նիժնի Նովգորոդի «Ավտոդվիժենիյե» շրջանային հասարակական կազմակերպությունը: