«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմը շրջանառության մեջ է դրել «Դեղերի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր:
Այս նախագծերով նախատեսվում է տուգանել դեղատանը դեղատոմսով բաց թողնվող դեղի վաճառքը չսահմանված ձևաթղթի վրա գրված դեղատոմսով կատարելու համար: Տուգանքի չափը 10 հազար դրամ է: Հիմա դեղատները պետք է շատ ուշադիր լինեն և գուցե հատուկ աշխատող վարձեն, որը կհետևի՝ արդյոք ձևաթուղթը կեղծվա՞ծ է, թե՞ ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: