Սահմանադրական դատարանը ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցով որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է ԱԺ որոշմանը, որով Նաիրա Զոհրաբյանը զրկվել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:


ՍԴ որոշման մեջ նշվում է. «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշեց․

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

Վճիռը ՍԴ կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։