«2008 թվականի մարտի 1-ին բոլորն էլ հասկանում էին, չէ՞, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն իր տնից դուրս գար՝ ամեն ինչ կվերջանար: Ինչո՞ւ չեղավ: Ուրեմն Լեւոնի ուզել-չուզելը հարցը չէր: Ուրեմն կային ուժեր, որոնք չէին ուզում, որ դա լիներ, քանի որ եթե լիներ, ամբողջ համակարգը կքանդվեր, բոլոր հանցագործությունները կբացվեին: Այս մասին «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշել է իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը:
«Երբեք ոչ մի առաջնորդ իր երկրին չէր տանի այն վիճակի, որում հիմա Հայաստանն է, ուրեմն ավելի վտանգավոր հարված կա, որի մասին մենք չգիտենք: Հավանաբար, դա կապված է նրանց անձնականի հետ, որի արդյունքում պետության դեմ քայլեր են կատարվում: Հիմա Սերժ Սարգսյանը պետք է գնա կտրուկ քայլերի, պետք է հետ կանգնի իր շրջապատին տված բոլոր խոսոտումներից, հասկանա, որ պատմության առջեւ է պատասխանատու»,-ասել է նա:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: