Այսօր ԱԺ իշխանական թևը հոտնկայս ծափահարեց խորհրդարանում ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանին, ինչի առիթով անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը, դիմելով վարչապետին, ասաց․
«Պարո՛ն վարչապետ, որպես հետպատերազմական երկրի խորհրդարանի պատգամավոր, ես ամաչում եմ ծափահարությունների համար, քանի որ ունենք հազարավոր զոհեր, չվերադարձած, գերեվարված հայրենակիցներ և դեռ չխնկարկված գերեզմաններ: Դուք՝ որպես վարչապետ, ձեր թիմակիցներին պետք է գոնե փորձեիք սաստել»։
«Եթե դուք ամաչում եք, որ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը հավատում է Հայաստանի, Արցախի ապագային, դա ձեր պոբլեմն է և ձեր շուրթերից «ձեր թիմակիցներ» արտահայտությունը շատ խորհրդաշնական է հնչում: Էդ ո՞նց եք եկել, այդտեղ նստել, ընդհանրապես, էդ որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք․․․»,- ասաց Փաշինյանը՝ կտրականապես հրաժարվելով պատասխանել պատգամավորի հարցին։