Օգոստոսի 9-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է քրեական գործ Լիլիթ Քոչարյանի դեմ: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 262-ի մաս 2-ի 5-րդ կետով: Որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս մասին մենք իմանում ենք Datalex տեղեկատվական համակարգից:
Լիլիթ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010 թվականի մարտից մինչև 2012 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Հեղինե Ավետիսյանին և Աննա Ռամազյանին իր հետ տարել է մարմնավաճառությամբ զբաղվելու, այս եղանակով պարբերաբար նպաստելով նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն: