Եգիպտոսի իրավապահ մարմինները որոշել են վերացնել Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների երկու ճամբարները: Ուժայինները իրենց գործընկերներին հավաքում են Կահիրեի կենտրոնում:
Ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ, ինչպես նաև հաղորդագրություններ են գալիս պարբերաբար հրաձգությունների մասին Ռաբաա ալ Ադաուիյա մզկիթի մոտ և Կահիրեի համալսարանի առջև: Բացի դա ինչպես հաղորդում են լրատվական միջոցները, հղում կատարելով ականատեսներին, հայտնում են 30 սպանվածի մասին: Եգիպտոսի պետական հեռուստաալիքը Ռաբաա ալ Ադաուիյա մզկիթի մոտ գործողությունների ժամանակ մահացել է որկու ոստիկան և ևս երկուսը վիրավոր են:
Ինչպես հաղորդում է Итар Тасс գործակալությունը ոստիկանությանը հաջողվել է ամբողջությամբ ցրել է Կահիրեի համալսարանի ցուցարարներին: Ցուցարարներին ցրելուց հետո իշխանությունները բուլդոզերի օգնությամբ ձեռնամուխ է եղել ճամբարի վերացմանը:
Կահիրեում օդում պտտվում են ուղղաթիռները և բարձրախոսով մարդկանց կոչ են անում դադարեցնել անօրինական հավաքները:
Անցած գիշեր բախումներ են տեղի ունեցել «Մահմեդական եղբայրների» կողմնակիցների և ընդդիմադիրների միջև, որի արդյունքում սպանվել է մեկ մարդ և 11-ը վիրավորվել:
Ընդհանուր առմամբ Մուհամեդ Մուրսիի գահազրկումից հետո բախումներում մահացել է 250 մարդ: