Երեկ օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Բաքու կարճատև այցը: Այս իրադարձությանը Ադրբեջանում շատ մեծ նշանակություն էին տալիս, քանի որ այցը ըստ բնույթի հերքում էր վերջերս տարածված լուրերը այն մասին, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև միջպետական մակարդակով գոյություն ունեն տարաձայնություններ և խնդիրներ: Այս մասին հաղորդում է Независимая Газета-ն:

Ռուսական պատվիրակությունը ներկայացուցչական է եղել: Նրա կազմի մեջ մտել են ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, «Ռոսոբորոնէքսպորտ» տնօրեն Անատոլի Իսայկինը, Կասպից ծովի հարցի շուրջ բազմակողմանի բանակցությունների ժամանակ ռուսական պատվիրակության ղեկավար Իգոր Բրատչիկովը, «Ռոսնեվտի» ղեկավար Իգոր Սեչինը, Լուկոյլի ղեկավար Վագիտ Ալեկպերովը:

Բանացությունների ժամանակ այսպիսի նշանակալից դեմքերի ներկայությունը, ինչպես նաև ստորագրությանը պատրաստված երկկողմանի փաստաթղթերը վկայում էին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման մասին:

Միաժամանակ Պուտինի` Բաքու այցի նախօրեին Բաքվի նավահանգիստ մտան «Դաղստան» հրթիռային նավը և «Վոլգադոնսկ» փոքր հրետանային նավը: Չնայած որ պաշտոնապես հայտարարվել էր, որ Կասպից նավատորմի ռազմանավերի այցը կատարված է Կասպից ծովում երկու երկրների նավատորմերի միջև համագործակցությունը ամրապնդելու և զարգացնելու շրջանակներում, սակայն տեղի շատ վերլուծաբաններ, այս դեպքը կապելով Վլադիմիր Պուտինի այցի հետ, նշել են հումորով, որ Պուտինը ծովային հետևակ է իջեցրել Բաքվում:

Տեղի վերլուծաբանների կարծիքով ՌԴ նախագահ Պուտինի այցը ցույց է տալիս, որ Ադրբեջանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես դաշնակից: Միլլի Մեջլիսի պատգամավոր քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը գտնում է, որ Ռուսաստանի նախագահին ուղեկցող պատվիրակությունը` կազմված կաևոր վեց նախարարներից, վկայում է, որ սա միայն ցուցադրակն այց չէ, այլ լուրջ քննարկումներ ենթադրող, երկկողմանի հարաբերությունները, դրանց  տարածականությունը և ապագայի նկատմամբ հեռանկարները պարզող այց:

Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ պատվիրակության կազմում գտնվում էր նաև Սերգեյ Շոյգուն, ապա ինչպես ենթադրում է քաղաքագետը «ռազմական ասպարեզում կան հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն»:


«Դա միայն ռազմա-տեխնիկական համագործակցություն չէ: Շատ կարևոր է այնպիսի հարցերի քննարկումը, որոնք կարող են վերաբերվել նաև Ադրբեջանին: Օրինակ Կասպից ծովում իրավիճակը, որտեղ ուժեղանում են ռազմական ակտիվությունները, կա Իրանի ենթատեքստ, Մերձավոր Արևելքում զարգացող դեպքերը, և դրան գումարած ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարագվորումը: Այդ կոնֆլիկտի լուծումը առանց Ռուսաստանի դժվար է պատկերացնել»,- հայտնել է լրագրողներին Մուսաբեկովը:


Նրա խոսքերով Ռուսաստանի մոտ կան անհանգստություններ, որ Բաքուն կարող է վերածվել կարևոր լոգիստիկ կենտրոն, որի միջով տեղի են ունենում Աֆղանստանում գտնվող զորքերի տեղափոխումը և այն հանգամանքը, որ հնարավոր է այստեղ հայտնվեն ամերիկյան զորքեր: