Բրակելլիում տեղի ունեցած մարզումների կենտրոնում Հենրիխ Մխիթարյանն է եղել, ով պայքարում է Բունդեսլիգայում Բրաունշվեյգի դեմ խաղում իր դեբյուտը նշելու համար աջ ոտնաթաթի վնասվածքից հետո:

Մխիթարյանը ինչպես օրվա առաջին, այնպես էլ երկրորդ կեսին դրական տպավորություն է թողել: Մխիթարյանը արագացումներ է կատարել, խլել գնդակներ, փոխանցումներ կատարել: Կարծես Լյուցերնի դեմ ընկերական խաղում ստացած վնասվածքը այլևս նրան չի անհանգստացնում: Հարցը նրանումն է, թե արդյոք մինչև կիրակի կբավարարի մարզումները Բունմդեսլիգայում խաղին մասնակցելու համար:

Արդյոք Մխիթարյանը միանգամից դաշտ դուրս կգա թե կմնա պահեստայինների նստարանում, կախված է Պարագվայի հավաքականի հետ ընկերական խաղում Գյունդոգանի և Ռոյսի ցույց տված խաղից: Գյունդոգանը Աուգսբուրգի խաղից հետո ստացել է մեջքի վնասվածք և ստիպված էր երեքշաբթի օրը մարզումներ անցկացնել ցավազրկող ընդունելուց հետո: Քիչ մարզումներ է կարողացել անցկացնել նաև Մարկո Ռոյսը, որին շարքից դուրս էր բերել բարձր ջերմությունից ստացած վարակը:

Մխիթարյանի վերադարձով իր լավագույն համալրումը ստացած Բորուսիայի հարձակումը կընդունի նոր թափ: Արդեն Աուգսբուրգում լիովին ապաքինված Յակուբ Բլաշիկովսկին ստիպված էր նստել պահեստայինների նստարանին: Սակայն հենց սա է եղել Բորուսիայի գլխավոր նպատակը, ունենալ պահեստայինների ընդարձակ նստարան: